Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն մտցրեց

Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելուն կողմ է քվեարկել Գերագույն Ռադայի 335 պատգամավոր, հայտնում է UATV հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ «պատգամավորները մնում են Կիևում և շարունակում են իրենց աշխատանքը»։ «Մենք բոլորս մնում ենք մեր աշխատանքին»,- ասաց պատգամավորը։

Ռազմական դրությունը երկրի գործունեության հատուկ ռեժիմ է, որը ներդրվում է ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը սպառնացող կամ ռազմական ագրեսիայի դեպքում։ Ռազմական դրության ժամանակահատվածի համար, պետական ​​և տեղական իշխանությունները, ռազմական հրամանատարությունները լրացուցիչ լիազորություններ են ստանում՝ իրավիճակը հնարավորինս արագ կայունացնելու համար։ Միևնույն ժամանակ, քաղաքացիների շատ իրավունքներ և ազատություններ կարող են սահմանափակվել։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել