Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը ու ինքնիշխանությանը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարությունը Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել։

Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Դրանում նշվել է, որ վերջին տարիներին փոխըմբռնման, վստահության և ընդհանուր շահերի հիման վրա երկկողմ հարաբերությունները  զգալի առաջընթաց են գրանցել, ինչը նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և բարեկեցությանը:

Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը ու ինքնիշխանությանը։

«Մենք չենք ճանաչում Ղրիմի ապօրինի բռնակցումը, իսկ Դոնբասի դեպքում կողմնակից ենք միջազգային իրավունքին համապատասխան խաղաղ լուծմանը»:

Նաև նշվել է, որ թուրք-ուկրաինական բարեկամության և համագործակցության կամուրջը Ղրիմի թաթարներն են, որոնց իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերն ավելի են ամրապնդում Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունները։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ թուրքական կողմը վերահաստատել է իր կամքը բոլոր ոլորտներում Ուկրաինայի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել