Ռուսաստանում քաղաքացուն թափառող շուն է կծել. տուժողը դիմել է դատարան և փոխհատուցում պահանջել

Ռուսաստանի Պերմ քաղաքի բնակչին թափառող շուն է կծել: Որից հետո վերջինս դատարան է դիմել ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։ Այս մասին հաղորդում է «Պերմ» պետական ​​հեռուստառադիոընկերությունը հղում անելով Ձերժինսկի շրջանային դատարանի մամուլի ծառայությանը, փոխանցում է вести-ն:

Գերատեսչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երկու տարի առաջ։ Շունը կծել է կնոջ ոտքը: Տուժածը ստիպված է եղել դիմել հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու համար։ Այնտեղ նրան բուժում և պատվաստումներ են նշանակել։

Միջադեպից հետո կինը դատի է տվել քաղաքի թափառող շների պաշտպանության ծառայությանը։ Նա իրեն հասցված վնասի չափը գնահատել է 100 000 ռուբլի։

Պատասխանող կողմը՝ թափառող շների պաշտպանության ծառայությունը, դատարանում նշել է, որ հայցվորը չի կարողացել ապացուցել, որ շունը թափառող է եղել։ Դատարանը որոշել է ներկայացված հայցը մասամբ բավարարել և պատասխանող կողմից բռնագանձել է 50 հազար ռուբլի, որպես հայցվորի ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել