Ուկրաինական հետախուզությունը միշտ էլ կարևոր դեր է խաղացել արտաքին սպառնալիքներին դիմակայելու գործում։ Եկել է ոչ միայն արդյունավետ կերպով զսպելու, այլև հարձակողական գործողություններ սկսելու ժամանակը՝ պաշտպանելով Ուկրաինայի ազգային շահերը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արտաքին հետախուզության ծառայության պաշտոնյաների հետ հանդիպմանը։
«Այսօր մեր պետությունը բախվում է չափազանց վտանգավոր սպառնալիքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միասնականության սպառնալիքների։ Այս վճռորոշ ժամանակաշրջանում արդյունավետ հետախուզությունը չափազանց կարևոր դեր է խաղում»,- հայտարարել է պետության ղեկավարը։
Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ բոլոր ոլորտներում հակառակորդի պլանների և գործողությունների մասին տեղեկատվությունը հուսալի երաշխիք է բարդ իրավիճակներում ժամանակին և ճիշտ որոշումներ կայացնելու համար։
«Մենք սովորել ենք արդյունավետ կերպով զսպել և հակազդել արտաքին ագրեսիային։ Համոզված եմ, որ եկել է ժամանակը մեր ազգային շահերի պաշտպանության համար անցնելու հարձակողական գործողությունների։ Դուք ունեք նման ռազմավարություն իրականացնելու փորձ և կարողություն:
Մեր քաղաքացիները միասնական են մեր տարածքները վերադարձնելու և մեր անկախ պետությանը խաղաղություն մաղթելու հարցում։ Հետևաբար, ձեզնից շատ բան է կախված՝ տեղեկատվության իսկությունից մինչև դրա արդիականությունը»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն շնորհակալություն է հայտնել նախագահին՝ արտաքին հետախուզության ծառայության նկատմամբ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար։ Նա վստահեցրել է, որ հետախուզության աշխատակիցները կշարունակեն անել հնարավորը՝ երկրի բարձրագույն ղեկավարությանը որակյալ և օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու համար։
Նախագահը հարգանք է հայտնել Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ողջ անձնակազմին պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության համար և մաղթել խաղաղություն, ներդաշնակություն, քաջառողջություն, ուժ և նորանոր ձեռքբերումներ յուրաքանչյուր աշխատակցին և նրանց ընտանիքներին։ Իրենց հավատարիմ ծառայության և պրոֆեսիոնալիզմի համար Վլադիմիր Զելենսկին նրանց հանձնել է պետական բարձր պարգևներ և բնակարանի վկայագրեր։