ՌԴ ԱԳՆ-ն Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման համար պայմաններ է սահմանել

Ռուսական ավիաընկերությունների՝ Ռուսաստանից Վրաստան քաղաքացիների ավիափոխադրումներ իրականացնելու արգելքը ժամանակավոր բնույթ է կրում, և Մոսկվան բազմիցս արտահայտել է դրա չեղարկման պայմանները։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է Jnews.ge-ն:

«Պայմանները քաջ հայտնի են վրացական կողմին։ Խոսքը Վրաստանում իրավիճակի կայունացման, ռուսաֆոբ արշավի դադարեցման և մեր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգների վերացման մասին է։ Չենք կարող անտեսել նաեւ սանիտարահամաճարակային իրավիճակը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։

ՌԴ ԱԳՆ-ն կրկին անգամ հայտարարել է, որ Մոսկվան ստիպված է եղել սահմանափակումների դիմել՝ արձագանքելով վրացի արմատականների հայտնի սադրանքին։ Դրա հետ մեկտեղ, Սմոլենսկայայի հրապարակում հավաստիացրել են, որ հավատարիմ են մնում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման նպատակներին, առկա տարաձայնությունների հաղթահարմանը, երկկողմ կապերի վերականգնմանը և զարգացմանը:

«Սակայն նման գործընթացը պետք է երկկողմանի շարժով փողոց լինի։ Մենք մեծ հույս ունենք, որ վրացական իշխանությունները դասեր կքաղեն անցյալից և ավելի հավասարակշռված քաղաքականություն կվարեն Ռուսաստանի նկատմամբ»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել