Microsoft ընկերության հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համավարակների մասին, որոնք կորոնավիրուսից շատ ավելի վատն են լինելու՝ կոչ անելով կառավարություններին գումարներ հատկացնել հետագա համաշխարհային բռնկումների դեմ պայքարում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Financial Times-ը:
«Բարերարը հայտնել է, որ թեպետ կորոնավիրուսի «օմիկրոն» և «դելտա» շտամերը երբևէ հանդիպած ամենաարագ փոխանցվող վիրուսներից են, աշխարհը, հնարավոր է, պետք է բախվի պաթոգենի հետ, որը մահացության կամ հիվանդության ծանր ընթացքի ավելի բարձր մակարդակ կառաջացնի»,- Գեյթսի խոսքերը փոխանցում է պարբերականը: