Ադրբեջանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սկիզբը. Խալաֆ Խալաֆով

Պաշտոնական Բաքուն ողջունում և աջակցում է Անկարայի նախաձեռնած թուրք-հայկական բանակցությունների մեկնարկը, ասել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքում ընդունված համատեղ հայտարարություններին և այդ հայտարարություններում արտացոլված պայմանավորվածություններին այլընտրանք չկա։

«Այսօր տարածաշրջանը պետք է ձգտ գնալ խաղաղության և կայունության: Այս նպատակներին ծառայելու միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջև վստահության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումը, հաղորդակցությունների բացումը և համագործակցության մթնոլորտի ստեղծումը: Ուստի մենք ողջունում և աջակցում ենք Թուրքիայի նախաձեռնած թուրք-հայկական բանակցությունների սկիզբը, և կարծում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նաև որոշում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը»,- ասել է Խալաֆովը։

Փոխնախարարը նաև նշել է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար այս գործընթացին պետք է աջակցեն տարածաշրջանի բոլոր երկրները:

«Եթե ​​Հայաստանը ցանկանում է դուրս գալ այսօրվա ծանր սոցիալական, տնտեսական, քաղաքական ճգնաժամից պետք է կարգավորի հարաբերությունները հարևանների հետ և շահի նրանց վստահությունը։ Վստահությունը վերականգնելու համար երկրները պետք է ճանաչեն ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միմյանց սահմանների անձեռնմխելիությունը»,- նշել է փոխնախարարը։

Ըստ Խալաֆովի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և նպատակային երկխոսության մեկնարկը կարող են ընդհանուր առմամբ ամրապնդել հարաբերությունների բարելավումը և արագացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել