Ալմա-Աթայում հայկական խաղաղապահ ստորաբաժանման հիմնական խնդիրներից էր կանխել ահաբեկիչների կողմից տեղի ջրմուղի թունավորումը։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է հայ խաղաղապահ խմբի հրամանատար, մայոր Հայրապետ Մկրտչյանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Զինվորականի խոսքով՝ ջրմուղը ռազմավարական նշանակության օբյեկտ է, և կար դրա աղտոտման տեսական վտանգ։
Հայաստանի խաղաղապահները Ալմա-Աթայում ոչ միայն պաշտպանում են «Դրուժբա»-ի ջրմուղը, այլև ապահովում են ամենամեծ հացի գործարաններից մեկի անվտանգությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։
Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը իրականացնում են բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ: