Երկիր, որտեղ երջանկությունն ամրագրված է Սահմանադրությամբ

Բութանը պետություն է Հարավային Ասիայում՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև: Երկրում բնակվում է շուրջ 2,2 միլիոն մարդ։ Նրանց կարգախոսն է՝ «Երջանկությունը վայր է»։

Իրավաբան.net-ն ուսումնասիրել է երկրում երջանիկ լինելու գաղափարի իրավական կողմը․ սա ամրագրված է Բութանի Սահմանադրությամբ, որն ընդունվել է 2008 թվականին։

Սահմանադրության 9-րդ հոդվածում, որում նշված են պետական ​​քաղաքականության սկզբունքները, նշված է․ «Պետությունը պետք է ձգտի ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ազգային երջանկության հասնելու նպատակ ունեն»։

Սա միակ հիշատակումը չէ երջանկության մասին։ 20-րդ հոդվածում նշվում է, որ Կառավարությունը պաշտպանում և ամրապնդում է Թագավորության ինքնիշխանությունը, ապահովում լավ կառավարումը, խաղաղությունը, ժողովրդի անվտանգությունը, բարեկեցությունն ու երջանկությունը։

Բութանի պետական օրհներգում ևս նշվում է երջանկության մասին․ «Թող խաղաղության և երջանկության արևը շողա բոլոր ժողովուրդների վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել