«Աերոֆլոտ»-ը մինչև հունվարի 20-ը դադարեցրել է դեպի Ղազախստան թռիչքների տոմսերի վաճառքը

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Ղազախստան ավիատոմսերի վաճառքը մինչև հունվարի 20-ը նախատեսված չվերթների համար:

Այս մասին «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել են ավիաընկերությունից։

Մինչև հունվարի 21-ը դադարեցվել է նաև Ղազախստանից Ռուսաստան նախատեսված չվերթների տոմսերի վաճառքը։ Բացի այդ, ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել Մոսկվայից Ղազախստան մինչև հունվարի 10-ը կայանալիք իր բոլոր թռիչքները, իսկ Ղազախստանից Ռուսաստան՝ մինչև հունվարի 11-ը:

«Աերոֆլոտ»-ը մշտական ​​գործառնական համագործակցության մեջ է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հետ՝  դեպի Ղազախստան ավիափոխադրումների վերականգնման ուղղությամբ»,- նշել է ավիաընկերությունը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել