Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3842 նոր դեպք

Վրաստանի Առաջին ալիքը հայտնում է, որ Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 3842 նոր դեպք:

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կայքում:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 777 մարդ: Մահացել է 31 հիվանդ:օվ

Կատարվել է 34000 թեստ, որից 21147-ը արագ, իսկ 12 853-ը՝ «ՊՇՌ» թեստով:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 959.814 դեպք, որից 912.43 հիվանդ ապաքինվել է, 14.187-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2.551.413 պատվաստում:

Կարանտինի ռեժիմում է 51 մարդ, ստացիոնարում բուժվում է 4418 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 1493 քաղաքացի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել