Ղազախստանի Ալմաթի քաղաքում հունվարի 7-ին զինված մարդկանց երկու խումբ է ձերբակալվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ Ղազախստան»-ը, հունվարի 7-ի օրվա երկրորդ կեսին Ալ-Ֆարաբի և Փոքր Ժելտոկսան պողոտայի խաչմերուկում ոստիկանները արգելափակել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի ընթացքը, որում զինված մարդիկ են եղել նստած, հաղորդում է Ղազախստանի ներքին գործերի նախարարության օպերատիվ շտաբը:
Մեքենայի սրահում եղել են 1990 եւ 1998 թվականների ծնված երկու տղամարդ, նրանց մոտից հայտնաբերվել է ատրճանակ և դանակ:
Մեկ այլ խումբ ոստիկանների կողմից ձերբակալվել է քաղաքի Մեդեուսկի շրջանում: Հայտնաբերվել է բնակարան, որտեղ թաքնվում էին զինված անձինք։ Հատուկ գործողության արդյունքում 5 տղամարդ ձերբակալվել է:
Նրանցից առգրավվել են «Սայգա» որսորդական զենք ՝ փամփուշտներով, ռետինե եւ մետաղյա մահակներով, երկու հինգ լիտրանոց տարաներ ՝ բենզինով, ոսկյա իրեր: