Ղազախստանում շուրջ 4 հազար մարդ է ձերբակալվել

Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երկրում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով՝ իրավապահները ձերբակալել են 3811 մարդու: Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:

Հաղորդվում է, որ 26 մարդ վիրավորում է ստացել:

Ըստ իշխանությունների՝ հունվարի 7-ի առավոտից հանրապետության բոլոր մարզերում ընդհանուր առմամբ վերականգնվել է սահմանադրական կարգը։ Ամենալարված իրավիճակը շարունակում է մնալ Ալմաթիում:

Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։

Նշենք նաև, որ զանգվածային անկարգությունների ֆոնին երկրում արտակարգ դրություն է հայտարարվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել