Խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ միասին հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:
«Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ միասին Ալմաթիի օդանավակայանը վերցվել է լիակատար վերահսկողության տակ»,- ասել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ խաղաղապահներն իրավապահների հետ Ղազախստանում կարգուկանոն են պահպանում։
Ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ այժմ պաշտպանության տակ են գտնվում Ալմաթիում գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը և այլ կարևոր օբյեկտներ։