Ալմաթիի կենտրոնական հրապարակ զրահամեքենաներ են մտել

Զինվորականները զգուշացրել են Ալմաթիի կենտրոնական հրապարակում գտնվող ցուցարարներին ցրելու գործողության մոտալուտ մեկնարկի մասին, դեպքի վայրից հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Թղթակցի մեկնաբանմամբ՝ զրահամեքենան մոտեցել է Հանրապետության հրապարակի մոտ կայանված մեքենաներին, զինծառայողը պահանջել է շտապ հեռանալ հրապարակի տարածքից, քանի որ ակտիվ գործողություններ են սկսվելու։

Զինծառայողը հավելել է, որ մարդիկ տասը րոպե ժամանակ ունեն տարածքից հեռանալու համար։ Դրանից հետո մարդիկ սկսել են լքել հրապարակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել