Ռուսաստանում երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է հինգ մարդ

Ռուսաստանի Դաշնության Ռյազանի շրջանում գիշերը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար երթուղային ավտոբուսի մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վթարի հետևանքով մահացել է հինգ մարդ, ևս 21-ը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ:

Իրավապահները հայտնում են, որ ավտոբուսը հարվածել է երկաթուղային կամրջի հիմնասյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել