ԱՀԿ-ն հայտնել է, թե երբ կավարտվի համաճարակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուս ասել է, թե ինչ է պետք անել 2022 թվականին համաճարակը հաղթահարելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Газета.ru-ից։

«Դրա համար անհրաժեշտ է, որ աշխարհի բոլոր երկրներն աշխատեն միասին։ 2022 թվականի կեսերից պետք է աշխարհի բնակչության 70 տոկոսը պատվաստված լինի»,-նշել է նա։

ԱՀԿ ղեկավարն ասել է, որ 2022 թվականին բոլոր երկրները կքննարկեն համաճարակի դեմ պայքարի գլոբալ համաձայնագիրը ստորագրելու հարցը։ Նա բացատրեց, որ նման համաձայնագիրն անհրաժեշտ է ամրապնդելու կառավարման և ֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաև համակարգերն ու գործիքները, որոնք աշխարհին անհրաժեշտ են՝ կանխելու, նախապատրաստվելու, հայտնաբերելու և արձագանքելու համաճարակներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել