Ռուսաստանը պլանավորում է էլեկտրոնային անձնագրերի տրամադրումը սկսել 2023 թվականի հունվարից

«ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանը պլանավորում է իր քաղաքացիներին էլեկտրոնային անձնագրերի տրամադրումը սկսել 2023 թվականի հունվարից։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ միգրացիոն հարցերով տնօրինության ղեկավար Վալենտինա Կազակովան։

Կազակովան հավելել է, որ տրվող նոր անձնագրերի քանակը կախված կլինի դրանք ձեռք բերելու քաղաքացիների ցանկությունից, սակայն, ըստ կանխատեսումների, նախնական փուլում տրամադրվող էլեկտրոնային անձնագրերի թիվը կկազմի առնվազն 100 հազար։

«Անձնագրերի տրամադրումը կատարվելու է կամավոր հիմունքներով՝ 14 տարեկանից սկսած, այն ձեռք բերելու պարտավորություն չի լինի»,- նշել է նա։

Կենտրոնական գրասենյակի ղեկավարը նշել է, որ բնակչությունը հետաքրքրություն է ցուցաբերում նոր տեսակի փաստաթղթի նկատմամբ։ Այդ մասին վկայում են անձնագրերի թողարկման մեկնարկի ժամկետի մասին քաղաքացիների հնչեցրած հարցերը։

«Իրավական տեսանկյունից տեղեկատվության էլեկտրոնային կրիչով անձնագիրը կունենա նույն կարգավիճակը, ինչ վավերական թղթային անձնագիրը»,- ընդգծել է Կազակովան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել