Տարեսկզբից Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 667 հազար օտարերկրացի

«ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ 2021 թվականի 11 ամսների ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացի քաղաքացիների թիվը կազմել է 667 հազար 939, ինչը մոտ 105 հազարով ավելի է անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ միգրացիոն իրավիճակի ամփոփագրից:

«2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին այն անձանց թիվը, որոնց համար ընդունվել է ՌԴ քաղաքացիություն ստանալու որոշում, կազմել է 667 հազար 939: Ընդ որում՝ անցած տարվա նույն ժամանակամիջոցում քաղաքացիություն ստացածների թիվը կազմել է 563 հազար 342:

ՆԳՆ տվյալներով՝ ավելացել է նաև միգրացիոն հաշվառման վերցված օտարերկրացիների թիվը։ Եթե 2020 թվականի 11 ամսում հաշվառվել էր 8 մլն 983 հազար 944 հոգի, ապա ընթացիկ տարում՝ 11 մլն 895 հազար 887։

Սեպտեմբերի վերջին Ռուսաստանի ՆԳՆ Միգրացիայի հարցերի գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան հայտարարել էր, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հայցադիմումներն ավելանում են։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողների մեջ գերակշռում են Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Ղազախստանի քաղաքացիները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել