Բեռնատարների և թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունն արգելվում է. իրավիճակը՝ Լարսում

Aliq.ge-ն հայտնում է, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի որոշ հատվածներում առատ ձյան և ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով բեռնատարների և մասամբ թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունն արգելվում է, կան տրանսպորտային միջոցների կուտակումներ։ Այս մասին «Ալիք Մեդիային» հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

«Լարսում այս պահի դրությամբ կրկին տեղումներ են ձյան տեսքով, բեռնատարների երթևեկությունն արգելված է, իսկ թեթև մարդատարների համար ավտոմայրուղին բաց է  առանձին հատվածներում, մասնավորապես՝ մինչև Մցխեթա-Գուդաուրիի հատվածը։ Իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է դեսպանության ներկայացուցիչը:

Ինչպես դեպանությունից են նշում, երթևեկության արգելքի պատճառով այժմ Լարսում բեռնատարների կուտակումներ են, այս պահին ավտոճանապարհին մոտավորապես 250 հայկական բեռնատար կա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել