Երևանի հետ Անկարայի երկխոսությունը կհամակարգվի Բաքվի հետ

Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, այլև ողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Անկարայի դիրքորոշումն այս հարցում չափազանց անկեղծ է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ ելույթ ունենալով երկրի 2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում։

Օքթայի խոսքով` թուրքական կողմը Երևանի հետ երկխոսությունը առաջ է մղելու շատ զգույշ և Ադրբեջանի հետ սերտ համակարգելով։

Թուրքիայի փոխնախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ակտիվորեն աջակցել է․ «Նոր իրողությունները պարարտ հող են ստեղծել այս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար»։

Քաղաքական գործիչը ուշադրություն է հրավիրել Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղ նախաձեռնության վրա՝ տարածաշրջանային համագործակցության հարթակ ձևավորելու՝ 3 + 3 ձևաչափով։

«Անկարայի դիրքորոշումը Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության ու խաղաղության ապահովման հարցում կմնա անփոփոխ»,- վստահեցրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել