ԱՀԿ-ն կանխատեսում է հոսպիտալացումների և մահացությունների աճ՝ «օմիկրոնով» վարակվածների շրջանում

ԱՀԿ-ն կանխատեսում է «օմիկրոն» շտամի հետագա տարածում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։

«Ողջ աշխարհում դեպքերի <…> աճի հետ մեկտեղ մենք ակնկալում ենք, որ կհայտնվեն հոսպիտալացված դեպքերի և նույնիսկ մահվան դեպքերի թվի մասին տեղեկատվություն»,- հավելել են գործակալության զրուցակիցները։

Նախօրեին Մեծ Բրիտանիան հայտարարել է «օմիկրոն» մահվան առաջին դեպքի մասին։

«Շատ երկրներ դեռևս չունեն բոլոր վարակների կամ մահերի նմուշները հետևողականորեն վերլուծելու հնարավորություն, ուստի որոշակի տարբերակի հետևանքով առաջացած մահերի մասին տեղեկատվությունը դժվար է ճշգրիտ տրամադրել»,-նշում են ԱՀԿ-ից։

«Օմիկրոն»-ի ծանրության մասին ավելի մանրամասն տվյալներ կարող են հայտնվել առաջիկա շաբաթների ընթացքում. վարակի և հետևանքների միջև պետք է ժամանակ անցնի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել