Վրաստանի դրոշը «3+3»-ի հանդիպմանը՝ առանց ներկայության

Aliq.ge-ն հայտնում է, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է «3+3» ձևաչափի առաջին հանդիպումը, որին Վրաստանը չի մասնակցել։

Այդուհանդերձ, հանդիպմանը այլ երկրների դրոշների հետ մեկտեղ բարձրացվել է նաև Վրաստանի դրոշը։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված են եղել հանդիպմանը՝ ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց։

«Հինգ երկրների ներկայացուցիչներ հետաքրքրություն են հայտնել, որ Վրաստանը մասնակցի հարթակի աշխատանքներին, ինչի համար «դուռը» մնում է բաց»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։

Միաժամանակ, ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության, քննարկման արդյունքները կհաղորդվեն վրացական կողմին։

Նշենք նաև, որ դեկտեմբերի 10-ի հանդիպումից առաջ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ հանդիպմանը մասնակցությունը չի դիտարկվելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել