Aliq.ge-ն հայտնում է, որ դեկտեմբերի 13-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ իրականացվել է ընդհանուր հաշվով 23.11.840 պատվաստում։
Ամբողջությամբ (երկու չափաբաժնով) պատվաստված է 1.057.569 մարդ։ Վերջին մեկ օրվա ընթացքում պատվաստվել է 2500 մարդ։
Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Ըստ մարզերի պատվաստման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում, որին հաջորդում է Սամցխե-Ջավախեթին։
Պատվաստումն ընթանում է երեք տեսակի պատվաստանյութով՝ Pfizer, Sinovac, Sinopharm: