Զախարովան հերքել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին հետ կանչելու մասին լուրերը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է հայկական մամուլի հաղորդագրությունները ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Հայաստանից հետ կանչելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Թերթին մենք վերջնաժամկետ կտանք մինչև վաղը… Վաղը պետք է հերքում հրապարակեն, քանի որ ֆեյք լուր են հայտնել, դա ճիշտ չէ,  ապատեղեկատվություն է, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. մեր դեսպանը շարունակում է աշխատել և կատարել երկրի ղեկավարության կողմից առաջադրված խնդիրները»,- իր ճեպազրույցում ասել է Զախարովան։

Նշենք, որ նշված է տեղեկությունը հրապարակել էր «Հրապարակ» օրաթերթը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել