ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հրապարակեց Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը։ Իրավաբան․net-ը ներկայացնում որոշման կարևոր կետերը։
Որոշման առաջին կետի համաձայն՝ Ադրբեջանը պետք է բռնությունից պաշտպանի 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում կամ դրա հետևանքով գերության մեջ հայտնված անձանց անվտանգությունը և երաշխավորի նրանց հավասարությունն օրենքի առջև։
Ադրբեջանը նաև պետք է միջոցներ ձեռնարկի ծագումով հայերի նկատմամբ ռասսայական ատելության տարածումը կանխելու համար, ներառյալ՝ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից, ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցառումները կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների, պաշտանմունքի այլ վայրերի, հուշարձանների, գերեզմանների և այլ արտեֆակտների։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանին ևս պարտավորեցրել է միջոցներ ձեռնարկել ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար։
Դատարանը կոչ է անել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կդժվարացնեն դատարանի աշխատանքը։
Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջում է, որպեսզի դատարանը Ադրբեջանին պարտավորեցնի անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին, քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։
Բաքուն պետք է ապահովի իրենց կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ այցելելու հնարավորությունը, ինչպես նաև քայլեր ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար:
Այսօր կհրապարակվի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը։