Վրաստանում պատվաստանյութի 3-րդ չափաբաժինն ընդունելու ժամկետը կարող է կրճատվել

Վրաստանում պատվաստանյութի խթանիչ՝ բուստեր չափաբաժինն ընդունելու ժամկետը կարող է կրճատվել 6-ից 3 ամսի։ Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

«Մենք տեղյակ ենք բուստերի ժամկետը 3 ամսով կրճատելու բրիտանացիների որոշման մասին։ Հավանաբար, հարցը մենք էլ կքննարկենք։ Արդեն ներքին խորհրդակցություններ ենք ունենում։ Սա հատկապես վերաբերում է նոր շտամին՝ «Օմիկրոմին, որը շրջանառվում է Եվրոպայում, ինչպես նաև Հարավային Աֆրիկայում: Ակնկալվում է, որ այս շտամը կնկատվի ամենուր», — ասել է Գամկղրելիձեն:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ խթանող դոզան կարող է օգտագործել 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք, ով մինչ այդ պատվաստվել է ցանկացած պատվաստանյութի երկու դեղաչափով։ 

60 տարեկանից բարձր անձանց մոտ, ովքեր պատվաստվել են «Sinovac»-ով և «Sinopharm»-ով, խթանող դոզան կարող է տրվել 3-ից 6 ամիս ընդմիջումներով: 

Հիշեցնենք՝ ներկայումս Վրաստանում պատվաստումներն իրականացվում են «Sinovac»,«Sinopharm» և «Pfizer» պատվաստանյութերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել