Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս, որ 60 տարեկանից բարձր մարդիկ և հիվանդություններ (շաքարախտ կամ քաղցկեղ) ունեցող անձինք զերծ մնան ճանապարհորդություններից, ասվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նույնականացման կապակցությամբ։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մարդկանց, ովքեր վատառողջ են կամ գտնվում են ծանր COVID-19 հիվանդության և մահվան վտանգի տակ՝ ներառյալ 60 տարեկան և բարձր տարիքի մարդիկ կամ հիվանդություններ ունեցող անձինք (օրինակ՝ սրտի հիվանդություն, քաղցկեղ և շաքարախտ), պետք է խորհուրդ տրվի հետաձգել ուղևորությունը»,- ասվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ։
Կազմակերպությունը նաև հիշեցրել է, որ ճանապարհորդները պետք է զգոն լինեն կորոնավիրուսի նշանների և ախտանիշների նկատմամբ, պատվաստվեն և պահպանեն պաշտպանիչ միջոցառումները՝ անկախ պատվաստման կարգավիճակից։