Ինչքանո՞վ է վտանգավոր նոր շտամը՝ երեխաների համար

Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման էպիկենտրոնում՝ Ցվանե քաղաքային թաղամասում, գրանցվել է վարակով փոքր երեխաների հոսպիտալացման բավականին բարձր ցուցանիշ, հաղորդում է Bloomberg-ը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հարավաֆրիկյան Հանրապետության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի առողջապահական մասնագետ Վասիլա Ջասատի խոսքով, մինչև երկու տարեկան ավելի շատ երեխաներ են հիվանդանոցներ ընդունվում կորոնավիրուսի նոր տարբերակով, քան համաճարակի վաղ փուլերում, ինչը կազմում է ընդհանուր հոսպիտալացվածների մոտ 10 տոկոսը։

Սակայն նա նշեց, որ նման միտում է նկատվել նաև երրորդ ալիքի ժամանակ, երբ գերակշռում էր «դելտան»։

«Շատ փոքր երեխաների մոտ իմունային համակարգը շատ թույլ է, ավելին, նրանք պատվաստված չեն (կորոնավիրուսի դեմ), ուստի նրանք ավելի շատ ռիսկային են»,- պարզաբանել է Ջասաթը՝ նշելով, որ հոսպիտալացումների թվի աճի վրա կարող է ազդել նաև ծնողների չափազանց անհանգստությունը նոր շտամի վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել