Ստամբուլում փոթորկի պատճառով 4 մարդ մահացել է, 19-ը՝ վիրավորվել, որից 3-ը՝ ծանր։ Այդ մասին հայտնում է Ստամբուլի նահանգապետարանը։
Առավոտյան ժամերին սաստկացած քամուց բազմաթիվ շրջաններում ծառեր և էլետրասյուներ են տապալվել, վնասվել և պոկվել են տների տանիքներ, կողաշրջվել են բեռնատարներ։ Փոթորիկը խորտակել է նաև ձկնորսական նավակներ։
Ուժեղ քամին դեռևս շարունակում է պահպանել իր ազդեցությունը։