Աֆրիկյան «Օմիկրոն» շտամն արդեն Ռուսաստանում է, դրա տարածման աղբյուրը կարող են լինել ռուս զբոսաշրջիկները, ովքեր այցելել են Եգիպտոս, ասել է սենատոր Վլադիմիր Կրուգլին։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Օմիկրոնի շտամը, ամենայն հավանականությամբ, առկա է Ռուսաստանում, դրա տարածման աղբյուրը Եգիպտոս այցելած մեր ժողովուրդն է»,- ասել է նա։
Ռուսաստանի վաստակավոր բժիշկը կոչ է արել փակել թռիչքները Արաբական Հանրապետության հետ, քանի դեռ չի ուսումնասիրվել նոր շտամը։ Նրա տեսանկյունից, ամեն դեպքում, «Եգիպտոսից եկողների համար պետք է սահմանել բժշկական հսկողություն»։ Կրուգլին ասել է, որ Ռուսաստանը «բավականին մեղմ» վերահսկողություն ունի դրսից եկողների նկատմամբ և հիշեցրել է Իսրայելում հակահամաճարակային կոշտ միջոցները։
Ինչպես նշել է սենատորը, մասնագետների կարծիքով, պատվաստումը կօգնի մեղմել օմիկրոն շտամի ազդեցությունը։ Սակայն նա չի բացառել, որ SARS-CoV-2-ի այս տարբերակը «կարող է վտանգ ներկայացնել անգամ պատվաստվածների համար»։