Կորոնավիրուսի նոր շտամի տարածման կապակցությամբ, միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, ութ երկրների քաղաքացիների համար կգործի սահմանը հատելու կանոնակարգը, որն ուժի մեջ կմտնի վաղը՝ նոյեմբերի 28-ից։ Այս մասին տեղեկությունը, 1tv.ge-ի փոխանցմամբ՝ տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։
Համաձայն որոշման՝ ցանկացած անձ, անկախ քաղաքացիությունից, ով ունի վերջին 14 օրվա ընթացքում հետևյալ երկրներ մեկնելու պատմություն, Վրաստան մուտք գործելիս կենթակվի 14-օրյա մեկուսացման/կարանտինի կարանտինային տարածքում։ Այդ երկրներն են՝ Հարավային Աֆրիկա, Բոտսվանա, Զիմբաբվե, Նամիբիա, Լեսոտո, Սվազիլենդ, Մոզամբիկ, Մալավի։
«14-օրյա մեկուսացումից/կարանտինից հետո անհատները կանցնեն «ՊՇՌ» հետազոտություն։
Վրաստանի քաղաքացիների դեպքում հյուրանոցի կարանտինային և «ՊՇՌ» հետազոտության ծախսերը հոգում է պետությունը, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ օտարերկրյա քաղաքացին։
«Որոշումն ընդունվել է համակարգող խորհրդի կողմից՝ պայմանավորված այս երկրներում նոր կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի հայտնաբերմամբ, և այն կգործարկվի նոյեմբերի 28-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։