Վրաստանում փլուզվել է Տկիբուլիի հանքը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Փլուզումը տեղի է ունեցել Արևմտյան Վրաստանի Տկիբուլի հանքավայրում, երկու մարդ փլատակների տակ է եղել, հայտնում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
«Արտակարգ ծառայությունը» «տեղեկատվություն է ստացվել Տկիբուլիի հանքերից մեկում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Ամրացման աշխատանքների ժամանակ հողի զանգված է փլուզվել, այդ ժամանակ հանքում, ենթադրաբար, երկու մարդ է եղել։ Տեղեկությունն անմիջապես ստանալուց հետո դեպքի վայր է ժամանել փրկարարների խումբը, և հանքի տարածքում սկսվել են ակտիվ որոնողափրկարարական աշխատանքները»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ։
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ փրկարարներին հաջողվել է դուրս բերել հանքափորներից մեկին՝ 64-ամյա Վիտալի Տուրձելաձեին, նա տեղափոխվել է կլինիկա։ Երկրորդի որոնումները շարունակվում են։