Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Իրանն անվանել է Մերձավոր Արևելքի համար հիմնական սպառնալիքներից մեկը:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Ցանկանում եմ անվանել չորս ամենակարևոր մարտահրավերները, որոնց բախվում ենք: Դրանք են՝ համավարակը, կլիմայական փոփոխությունները, ահաբեկչությունն ու Իրանը»,- Բահրեյնում հայտարարել է Պենտագոնի ղեկավարը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն սեփական անվտանգությունն ապահովելու համար պատրաստ են ցանկացած քայլի: Լլոյդ Օսթինն ընդգծել է, որ ԱՄՆ համար անթույլատրելի է, որ Իրանն ունենա միջուկային զենք: