Ո՞ր մարդիկ ունեն COVID-19-ի նկատմամբ «եզակի» իմունիտետ

Հատուկ տեսակի դիմադրողականություն է հայտնաբերվել կարմիր գոտում COVID-19-ով վարակված հիվանդներին խնամող բուժաշխատողների մոտ, ասել են Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լոնդոնի կայսերական քոլեջի NHS Trust-ի գիտնականները: Նրանց հետազոտությունը հրապարակված է Nature ամսագրում։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Աշխատանքի հեղինակները հետևել են ավելի քան 750 բուժաշխատողների, ովքեր մշտական ​​կապի մեջ են եղել կորոնավիրուսով հիվանդների հետ։ Արդյունքում, ուսումնասիրության ողջ ժամանակահատվածում 58 մարդ վարակի ոչ մի դրական պատասխան չի ստացել։ Նրանք արյան թեստերում ունեին մեկ առանձնահատկություն, որը բացակայում էր մնացած հետազոտվողների մոտ՝ իմունային համակարգի T բջիջների բարձր կոնցենտրացիան, որոնք գործում են որպես հիշողության բջիջներ և ընդունակ են ճանաչելու կոնկրետ վարակները, երբ դրանք հայտնվում են մարմնում:

Հետազոտողները կարծում են, որ այս հատուկ T լիմֆոցիտները կանգնեցնում են SARS-CoV-2-ը՝ փակելով վիրուսային սպիտակուցների կլաստերը, որը կոչվում է վերարտադրման-տրանսկրիպցիոն համալիր, որն օգնում է վիրուսի վերարտադրմանը: Ինչպես պարզվեց, այս T բջիջները առկա էին մինչև համաճարակը հավաքված արյան նմուշներում, ավելին, նրանք կարող էին ճանաչել նաև կորոնավիրուսը։

Ինչպես ենթադրում են գիտնականները, նրանց հայտնաբերած լիմֆոցիտները կարող են հայտնվել մարմնում, երբ վարակվում են սովորական մրսածության պատճառ դարձած կորոնավիրուսով, բայց դրա ուղղակի ապացույց չկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել