Սաակաշվիլին տեղափոխվել է ռազմական հոսպիտալ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի բանտային հիվանդանոցից տեղափոխվել է Գորիի ռազմական հոսպիտալ: Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

Նախկին նախագահին ուղեկցել են նրա մայրը, բուժող բժիշկը, բանտային հիվանդանոցի բուժաշխատակիցներն ու փաստաբանը:

Ուրբաթ օրը Սաակաշվիլիի փաստաբանն ասել է, որ նախկին առաջնորդը համաձայնել է տեղափոխվել զինվորական հոսպիտալ և կդադարեցնի հացադուլը, որը հայտարարել էր ավելի քան մեկ ամիս առաջ ձերբակալությունից հետո։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել