COVID-19-ի բուժման ընթացքում հակաբիոտիկների օգտագործումը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին, ասում է Վիդնովսկայայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վարակաբան Սվետլանա Մալինովսկայան։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսն ինքնին չի բուժվում այս խմբի դեղամիջոցներով։ Միաժամանակ մասնագետը նշել է, որ սկզբում հակաբիոտիկներ էին նշանակվում գրեթե բոլորին, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, և որոշ բժիշկներ շարունակում են նման դեղատոմսեր գրել։
«Երբեմն երկու-երեք հակաբիոտիկ: Որոշ բժիշկներ դեռ դա անում են: Իրականում, կորոնավիրուսը դրանցով չի բուժվում: Ավելին, երբ դրանք նշանակվում են, կարող են մեծ վնաս հասցնել մարմնին:
Որովհետև հակաբակտերիալ դեղամիջոցների նկատմամբ դիմադրողականությունը զարգանում է, և ապագայում այն ավելի դժվար կլինի բուժել»,- ասել է նա։
Մալինովսկայան խոսել է նաև կորոնավիրուսի տարածման վերաբերյալ առաջին կարծրատիպերից մեկի անվստահելիության մասին՝ դա վերաբերում է ձեռնոցներ կրելուն։ Նրա խոսքով, նախկինում ընդունում էին ձեռքերի միջոցով վարակվելու հնարավորությունը, սակայն այսօր հայտնի է, որ COVID-19-ի փոխանցման հիմնական ուղին օդային ճանապարհն է։
«Վիրուսը կարող եք փոխանցել ձեր ձեռքերով, եթե, օրինակ, վարակված մարդը փռշտում է իր ափի մեջ և ձգում այն։ Իսկ զրուցակիցը ձեռքը մոտեցնում է քթին։ Բայց դա քիչ հավանական է», – ասել է Մալինովսկայան։