ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ դեռ հանդիպում չի նախատեսել, սակայն ԱԽ անդամները կարող են քննարկել այն, ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ոչինչ օրակարգում չկա: Բայց մենք կտեսնենք: Մենք կարող ենք քննարկել դա»,- լրագրողներին ասել է դե Ռիվիերը: