Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 15-ին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Զրուցակիցները, ի թիվս այ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Դիտարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել