Ստամբուլում ռուս և թուրք պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Նոյեմբերի 15-ին Ստամբուլում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ա.Յու.Ռուդենկոյի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ս.Օնալի միջև։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռուս-թուրքական համագործակցության արդիական հարցերի լայն շրջանակը։

Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նշվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։

Ընդգծվել է մոտ ապագայում Հարավային Կովկասի «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի գործարկման հրատապությունը։

Տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակի շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Աֆղանստանի վերջին իրադարձությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել