Covid-19-ի դեմ նոր դեղամիջոց է շրջանառության մեջ մտել Ռուսաստանում

Կորոնավիրուսի դեմ «Արեպլիվիր» դեղամիջոցը գրանցվել է Ռուսաստանում, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ասվում է դեղերի պետական ​​ռեգիստրից։

«Գրանցման ամսաթիվ՝ 11.12.2021թ.։ Թույլատրվում է քաղաքացիական շրջանառության մեջ մտնել մինչև հինգ տարի»,- նշված է դեղաքարտում։

Կորոնավիրուսային վարակի «Արեպլիվիր» դեղամիջոցը մշակվել և արտադրվել է Սարանսկի «Բիոքիմիստ» գործարանում 2020 թվականին։

2021 թվականի փետրվարին Արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերից գործարանը տասնապատկել է դեղամիջոցի արտադրությունը՝ հասնելով ամսական մեկ միլիոն տուփի, և նախատեսում է արտադրությունը հասցնել երկու միլիոնի։

Արեպլիվիրը ներառված է Ռուսաստանի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային վարակի բուժման ուղեցույցում և ներառված է կենսական և առաջին անհրաժեշտության դեղամիջոցների ցանկում։ Բացի այդ, թույլատրվում է դրա ամբուլատոր օգտագործումը։ Առաջարկվող գինը 5 հազար 60 ռուբլի է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել