Նոյեմբերի 8-ին Ուզբեկստանի Հանրապետությունում մեկնարկել է «Ալ Ֆերգանի»-ի անվան ֆիզիկայի միջազգային օլիմպիադան։ Covid-19 համավարակի պատճառով, օլիմպիադան անցկացվել է հեռավար եղանակով։ Այս մասին հայտնում է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը։ Օլիմպիադան անցկացվել է 2 հիմնական փուլերով՝ տեսական և փորձարարական։
«Ուրախությամբ հայտնում ենք, որ Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի սաները իրենց մասնակցությունն ունեցան նաև այս օլիմպիադային, նվաճելով 5 մեդալ՝ մեկ արծաթ և չորս բրոնզ։
Ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներից Արտաշես Մկրտչյանը արժանացել է արծաթե մեդալի, իսկ նրա համադասարանցի Արմեն Եպիսկոպոսյանը և 11-րդ դասարանի աշակերտներ Գևորգ Զադոյանը, Գրիգոր Հովհաննիսյանը և Հովսեփ Կարապետյանը բրոնզե մեդալի։

Ինչպես նախորդ ֆիզիկայի օլիմպիական ձեռքբերումները, այնպես էլ այս նվաճումը մեծապես կապված են Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի տնօրեն, Ֆիզիկայի օլիմպիական խմբակի ղեկավար Ալֆրեդ Պետրոսյանի ամենօրյա աշխատանքից, ով իր փորձով և գիտելիքներով նպաստում է, որպեսզի դպրոցի սաները միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում ապահովեն նման հաջողություններ»,- նշված է հայտարարության մեջ։