ԱՄՆ պետքարտուղարության բյուրոն դատապարտում է Շուշիի մոտ Ադրբեջանի կողմից հայ բնակչի սպանությունը

ԱՄՆ պետքարտուղարությւան Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն թվիթերյան գրառումով անդրադարձել է Շուշիի մոտ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական անձի սպանության դեպքին։

«Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ լուծելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել