Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։ Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախումբը։
«Այսօր պատմական օր է հայկական հարցի առումով: Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցումն անցել է առանց առարկության։ Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին: Շնորհակալություն ենք հայտնում Թիմ Լոութոնին և համահեղինակներին` նախագծի այս հաջողության համար»,- ասված է հայտարարության մեջ։