Սանկտ Պետերբուրգում COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում է մտցվել 60 տարեկանից բարձր բնակիչների համար, այդ թվում՝ քրոնիկական հիվանդություններ ունեցողների համար։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է գլխավոր սանիտարական բժիշկ, Սանկտ Պետերբուրգի Ռոսպոտրեբնադզորի բաժանմունքի վարիչ Նատալյա Բեշկետովան։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես պարզաբանում է «Պետերբուրգյան օրագիրը», բնակչության այս խումբը պետք է պատվաստվի առաջին բաղադրիչով կամ միաբաղադրիչ պատվաստանյութով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15-ը։
Պատվաստումների ցիկլը պետք է ամբողջությամբ ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի 15-ը։