Մեծ Բրիտանիայից ժամանած մասնագետները մշակել են նոր տեսակի PCR թեստեր, որոնք կարող են ճանաչել կորոնավիրուսի տարբեր շտամները վարակված մարդկանց քիթ-կոկորդից վերցված նմուշներում, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է REN TV-ն։
Գիտնականները նոր մեթոդն անվանել են ալելային հատուկ զոնդ՝ PCR: Նրանց խոսքով՝ թեստերը կարող են ճանաչել COVID-ի տարբեր մուտացիաները նույնիսկ վիրուսային ՌՆԹ-ի ցածր պարունակությամբ նմուշներում։
Հետազոտության շրջանակներում համաճարակաբանները ստուգել են վարակվածների մոտ հազար թեստային նմուշներ, որոնցում հնարավոր է եղել հայտնաբերել կորոնավիրուսի «ալֆա» և «գամմա» մուտացիաները։
Վիրուսաբանները պնդում են, որ այս մեթոդի ճշգրտությունն ավելի բարձր է, քան ստանդարտ PCR թեստը: Այսպիսով, ալելային հատուկ հետազոտության PCR-ի զգայունությունը «ալֆա» տարբերակի համար հասել է 100 տոկոսի, իսկ «գամմա» մուտացիայի համար՝ ավելի քան 90 տոկոսի։
Հետագայում բրիտանացի մասնագետների մեթոդը կարող է փոփոխվել՝ հայտնաբերելու կորոնավիրուսի ցանկացած նոր շտամ։