Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Նոյեմբերի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Նախարարները շարունակել են կարծիքների փոխանակումը 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարության ընդունման տարելիցի նախաշեմին:

Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել