ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է Բայդենի հրամանագիրը, որով բոլոր 100-ից ավել աշխատակից ունեցող ընկերությունները պարտավոր էին ապահովել աշխատակիցների 100% պատվաստումը

ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է նախագահ Բայդենի հրամանագիրը, ըստ որի, բոլոր 100-ից ավել աշխատակից ունեցող ընկերությունները պարտավոր են ապահովել աշխատակիցների 100% պատվաստումը կամ շաբաթական թեստավորումը:

Այս մասին հայտնում է BBC-ն։

Դատարանը «ծանր օրենսդրական և հակասահմանադրական» խնդիրներ է գտել հրամանագրում, որը նախատեսվում էր ուժի մեջ մտնել հունվարին:

ԱՄՆ հինգ նահանգներ՝ Տեխասը, Լուիզիանան, Միսիսիպին, Հարավային Կարոլինան և Յուտան, ինչպես նաև մասնավոր ընկերություններն ու կրոնական խմբերը իրավական հարթությունում վիճարկել էին Բայդենի հրամանագիրը։

Նրանք նախագահին մեղադրել են լիազորությունները գերազանցելու մեջ։

Լուիզիանայի գլխավոր դատախազ Ջեֆ Լենդրին թվիթերում գրել է, որ դատարանի որոշումը «խոշոր հաղթանակ է գործատուների և նրանց աշխատակիցների ազատության համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել