Իրավապահները արցունքաբեր գազ և ջրցան մեքենա են կիրառել՝ Ֆրանսիայի Ռեն քաղաքում ցուցարարներին ցրելու համար, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է Ouest-France թերթը։
Ցույցի մասնակիցները պահանջներ են ներկայացրել՝ քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության խնդրի շուրջ։
Ակցիան տեղի է ունեցել Շոտլանդիայի Գլազգոյում կլիմայական գագաթնաժողովին զուգահեռ։
«Իրավապահ մարմինները փորձել են ցրել ակտիվիստներին՝ զգուշացումից հետո արցունքաբեր գազ ու ջրցան մեքենա կիրառելով»,- հայտնում է լրատվամիջոցը։
Ցույցին մասնակցել է 1,2 հազար մարդ։