«Ռուսական կողմը չի հավակնում մենաշնորհի դիրքեր ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներում, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ոլորտներում»,- հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործման օգտին՝ համարժեք հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխված իրողությունները»,- նշված է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է միանշանակ հերքել սոցիալական ցանցերում տեղեկատվական լցոնումներն այն մասին, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են, իբր, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելուն և Հայաստանը պրոտեկտորատի վերածելուն։
«Նման հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, կատարում են միանգամայն ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ կապ չունեն։
«Մենք չկարողացանք համաձայնության գալ մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ, և դա նորմալ է: Բայց արդեն հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, ձեռք է բերվել տառապանքով և գործնականում արդյունավետորեն իրականացվում է», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։